Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Իրանը մասամբ փակել է օդային տարածքը

Իրանը մասամբ փակել է օդային տարածքը

Sat, 23 May 2026 13:00:01 +0400


Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը չեղյալ է հայտարարել Թեհրանի թռիչքային տեղեկատվական գոտու արևմտյան մասում գտնվող օդանավակայաններում քաղաքացիական ուղևորատար չվերթների համար նախկինում տրված բոլոր թույլտվությունները։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ բաց են մնում միայն ութ օդանավակայան՝ Մեհրաբադի, Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանը, Ղազվինի, Շահիդ Սաթարիի (Թեհրան), Փայամի, Յազդի, Սպահանի և Արաքի օդանավակայանները։

Այս օդանավակայաններում թռիչքները ներկայումս թույլատրվում են միայն ցերեկային ժամերին։

Ավիաընկերությունները պարտավոր են վերստին դիմել Քաղաքացիական ավիացիայի վարչություն՝ այդ օդանավակայաններ կամ դրանցից քաղաքացիական չվերթներ իրականացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. որ ուժը քանի մանդատ կունենա

Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. որ ուժը քանի մանդատ կունենա Mon, 08 Jun 2026 10:48:45 …