Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․ Արման Թաթոյանը՝ կրթական ոլորտի առաջարկների մասին

Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․ Արման Թաթոյանը՝ կրթական ոլորտի առաջարկների մասին

Sun, 24 May 2026 18:58:56 +0400


«Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա՝ լրացուցիչ 1 տարի նախատեսելով բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար»,- այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ներկայացնելով կուսակցության կրթական ոլորտի առաջարկները։

Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա՝ լրացուցիչ 1 տարի նախատեսելով բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ներկայացնելով կուսակցության կրթական ոլորտի առաջարկները։

Արման Թաթոյանը նշել է, որ «Միասնության թևեր»-ի ծրագրով դպրոցները չեն փակվելու, հատկապես սահմանամերձ համայնքներում կրթական համակարգը զարգացվելու է և ամրապնդվելու։

Նա առաջարկել է նաև դպրոցների կառավարումը փոխանցել համայնքներին, ինչպես նաև ապահովել, որ ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ չզրկվի աշխատանքից։

Կրթական ծրագրով նախատեսվում են նաև հատուկ աջակցության մեխանիզմներ գյուղական համայնքների ուսուցիչների համար՝ մինչև 0 տոկոսանոց վարկեր, մեկնարկային ֆինանսավորում, ինչպես նաև երկարաժամկետ աշխատանքի դեպքում բնակարանի, հողամասի կամ միանվագ աջակցության տրամադրում։

«Արդարությունը գալիս է, որպեսզի երիտասարդի հաջողությունը կախված լինի գիտելիքից և աշխատասիրությունից», – նշել է Արման Թաթոյանը՝ քաղաքացիներին կոչ անելով հունիսի 7-ին քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը

«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը Fri, 18 …