Վթար՝ ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Վթար՝ ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Sun, 24 May 2026 22:57:08 +0400


Մայիսի 24-ին՝ ժամը 18։03-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդն արգելափակվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ տեխնիկայի օգնությամբ Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած

Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած Sat, 09 May 2026 20:45:27 +0400 …