Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են

Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են

Mon, 25 May 2026 13:31:43 +0400


Գյումրիում լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններին, որոնք վերաբերում էին Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին։

Միրզոյանը նշել է, որ Մեդվեդևի ներկայացրած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում՝ ընդգծելով, որ Հայաստանը որևէ շահագրգռվածություն չունի Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական կամ այլ ոլորտներում հարաբերությունները խզելու հարցում։

Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը հակառակն է․ Հայաստանը ձգտում է պահպանել բնականոն հարաբերությունները Ռուսաստանի հետ և, հնարավորության դեպքում, զարգացնել ու խորացնել դրանք։

«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պետք է կարողանալ վաճառել աշխարհագրությունը

«Հրապարակ». Պետք է կարողանալ վաճառել աշխարհագրությունը Tue, 07 Jul 2026 12:45:54 +0400 «Հրապարակի» զրուցակիցը վրացի …