Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

«Ալյանս»-ը ինքնաբացարկ է հայտնում ու դուրս գալիս ընտրապայքարից

«Ալյանս»-ը ինքնաբացարկ է հայտնում ու դուրս գալիս ընտրապայքարից

Mon, 25 May 2026 21:18:09 +0400


«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հ2-ի եթերում հայտնել էր, որ ծառայելով իշխանափոխության գործին, դուրս են գալու ընտրապայքարից։

«Հրապարակ»-ը կուսակցության ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե արդեն դիմում ներկայացրել են ԿԸՀ, թե` ոչ, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց. «Վաղը սպասեք նորությունների, եթե կուսակցության առաջնորդը նման բան է ասել, ուրեմն առաջնորդվեք իր ասածով»։

Նշենք, որ ընտրապայքարում գտնվող 19 քաղաքական ուժերը ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչև մայիսի 28-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում …