Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

ՊՆ արգելքը ՔՊ-ական պատգամավորն է խախտել

ՊՆ արգելքը ՔՊ-ական պատգամավորն է խախտել

Tue, 26 May 2026 12:08:37 +0400


Մինչ պաշտպանության նախարարությունը խիստ նախազգուշացնում է քաղաքացիներին՝ չլուսանկարահանել և չտեսանկարահանել մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող ռազմական տեխնիկայի տեղաշարժը, նույնիսկ արգելել են ԱԹՍ-ների կիրառման նկարահանումները և սպառնում են` պատասխանատվության ենթարկել նրանց, ով կխախտի այս արգելքը, պարզվում է՝ այդ արգելքը առաջիններից մեկը խախտել է հենց իշխանական թիմի ներկայացուցիչը։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Աննա Հակոբյանի ազգական Էդգար Հակոբյանը հրապարակել է զինտեխնիկայի շարժի տեսանյութ՝ հպարտությամբ նշելով, թե «տուրիստները հետեւում են» շքերթին պատրաստվող տեխնիկային։ Երբ սովորական քաղաքացիներին սպառնում են պատասխանատվությամբ, ինչու նույն սկզբունքը չի գործում նաև իշխանական պատգամավորի դեպքում։ Տեսնենք՝ ՊՆ-ն կպատժի՞ ՔՊ-ականին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մնում ենք Ադրբեջանի բենզինի հույսի՞ն․ ՌԴ-ի արգելքը հարցեր է առաջացնում

Մնում ենք Ադրբեջանի բենզինի հույսի՞ն․ ՌԴ-ի արգելքը հարցեր է առաջացնում Thu, 09 Jul 2026 11:00:00 …