Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

Բայց մինչև ընտրությունները պետք է ամեն գնով պահպանել «հաջողված ապահովագրության» գեղեցիկ փաթեթավորումը. Անուշ Պողոսյան

Բայց մինչև ընտրությունները պետք է ամեն գնով պահպանել «հաջողված ապահովագրության» գեղեցիկ փաթեթավորումը. Անուշ Պողոսյան

Tue, 26 May 2026 12:06:28 +0400


21․05․2026-ի կառավարության նիստում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացվեց ևս 65 մլն դրամ՝ արդեն փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փակելու համար։

Այսինքն՝ տարվա կեսին դեռ չհասած, դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել», և կառավարությունը ստիպված է մտնել պահուստային ֆոնդի մեջ։

Բայց մինչև ընտրությունները պետք է ամեն գնով պահպանել «հաջողված ապահովագրության» գեղեցիկ փաթեթավորումը։
Պետք է շարունակել պատմել, թե համակարգը «կայուն» է, «կառավարվող» է, «աննախադեպ» է։

Իսկ հունիսի 7-ից հետո, հավանաբար, կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը․
կա՛մ՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»,
կա՛մ՝ հայտնի սկզբունքը՝ «После нас хоть потоп»։

Առողջապահությունը PR-ով չեն կառավարում։

Երբ դեղորայքային քաղաքականությունը փլվում է դեռ տարվա կեսին, դա արդեն ոչ թե «տեխնիկական խնդիր» է, այլ համակարգային ձախողման ախտորոշում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը

«Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Mon, 25 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով