Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Ուկրաինան հերթական գրոհն է նախաձեռնել

Ուկրաինան հերթական գրոհն է նախաձեռնել

Wed, 27 May 2026 11:00:38 +0400


ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջ գիշեր հետ են մղել Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական զինուժի համակցված հարձակումը։ Այս մասին հայտնում է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Սևաստոպոլում ռազմական և շարժական կրակային խմբերը ամբողջ գիշեր հետ են մղել համակցված հարձակումը։ Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են քաղաքի վրա տարբեր օդային միջոցներով, նախնական տվյալով` նաև «Storm Shadow» հրթիռներով»,- գրել է նա տեելգրամյան ալիքում։

ՀՕՊ–ն ավելի քան 20 ԱԹՍ է խոցել։ Նախնական տվյալով՝ տուժածներ չկան։ Պաշտոնյան նշել է, որ Լաստովայա հրապարակում հրթիռը հարվածել է Կենտրոնական բանկի Հարավային վարչության շենքին, այրվել է տանիքը։ Պայթյունի ալիքը վնասել է հարևան շինությունների պատուհաններն ու պատշգամբները։

Պերուստովայա հրապարակում հարվածային ալիքից տուժել է 8–հարկանի բազմաբնակարան շենք, վնասվել են ճակատային հատվածը, պատուհաններն ու պատշգամբները։

Գոգոլի փողոցի մոտակայքում, նախնական տվյալով, հրթիռը նաև վարչական շենք է վնասել, որը վաղուց չէր օգտագործվում: Հարևան բնակելի բազմաբնակարան շենքերում հարվածային ալիքից վնասվել են պատուհանները, վնասի չափը ճշտվում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով