Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

Մեր զինվորականներն արժանի են այնպիսի ղեկավարության, որը նրանց չի նվաստացնում թշնամիներին հաճոյանալու համար․ Արման Թաթոյան

Մեր զինվորականներն արժանի են այնպիսի ղեկավարության, որը նրանց չի նվաստացնում թշնամիներին հաճոյանալու համար․ Արման Թաթոյան

Thu, 28 May 2026 12:36:23 +0400


Ես հպարտանում եմ մեր զինվորականներով, նրանց քայլերթով` որտեղ էլ լինի, երբ էլ լինի։ Ես հպարտանում եմ այն ռազմական տեխնիկայով, որ մեր երկիրն ունի, ունեցել է և դեռ ունենալու է․ խաղաղությունը գալիս է ուժից։ Բայց մենք պետք է ճիշտ հասկանանք այս ռազմական շքերթի իրական նպատակներն ու համատեքստը։ Այս մասին իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատն ամեն օր նվաստացնում են մեր զինվորներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին՝ փորձելով մեր հերոս զինվորների թիկունքում թաքցնել իրենց վեց տարվա ձախողումները՝ երեք խոշոր պատերազմ, երեք պարտություն և երկրորդ հայկական ցեղասպանություն։

«Մեր զինվորականներն արժանի այնպիսի ղեկավարություն, որը նրանց չի նվաստացնում հանուն նրա, որ հաճոյանա մեր թշնամիներին։ Սիրելի՛ զինվորականներ, հունիսի 7–ը մեր երկիրն ազատագրելու օրն է։ Այնպես չպետք է լինի, որ ձեզ ղեկավարեն մարդիկ, որոնք չեն հարգում ձեր սխրանքը, ձեր ընտանիքի զոհողությունները։ Կեցցե՛ հայկական բանակը»,- ասել է Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր այն մարդկանց համար, որոնք ունեն հաշմանդամություն․ Արման Թաթոյան

Մեր այն մարդկանց համար, որոնք ունեն հաշմանդամություն․ Արման Թաթոյան Wed, 27 May 2026 20:18:23 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով