Գիտակի ձեռքին գրիչն էլ է զենք, տգետի ձեռքին անգամ Իսկանդերն է 10%-ով պայթում, այն էլ հայկական Շուշիում

Գիտակի ձեռքին գրիչն էլ է զենք, տգետի ձեռքին անգամ Իսկանդերն է 10%-ով պայթում, այն էլ հայկական Շուշիում

Thu, 28 May 2026 23:54:27 +0400


Հիմա որ ասեմ, գալու եք ասեք, թե էլի դժգոհում եմ։ Բայց ես դժգոհող չեմ, ես իրատես եմ։

Դե ինչ, ամբողջությամբ նայեցի զորահանդեսը։

Տպավորությունը` քաղաքականացված PR ապաքաղաքականացված համարվող ՊՆ-ի միջոցով։

Շատ գեղեցիկ էր կազմակերպված, հրաշալի շոու-ծրագիր էր։ Հատկապես Արագածի տեսքով բեմի հետնաֆոնը, որը հիշեցնում էր դպրոցական հանդեսների ժամանակ օգտագործվող դեկորացիա։

Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ 64.000-անոց բանակից մնացել է` 14.000:
Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ զորահանդեսին չկային գնդերեցների վաշտն ու ներկա չէր Կաթողիկոսը։
Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ զինտեխնիկայի գունավորումը մեղմ ասած չի համապատասխանում մեր տեղանքին ու քողարկման պայմաններին։
Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ հրապարակում կանգնած փոքրիկ վաշտերն արդեն իսկ խոսում են թույլ բանակի մասին։
Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ զորահանդեսի ելույթներն ավելի շատ քաղաքական էին, քան ռազմավարական ու զինվորական։
Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, թե որքան ցածրակարգ է դիտվում այն երևույթը, երբ զորահանդեսի ժամանակ սեփական PR-ը ներկայացնելու համար զինվորականի աշխատավարձի չափ են նշում։
Չեմ ուզում անդրադառնալ, որ օտարերկրյա արտադրության զենքերին հայկական անուններ էին տվել, որպեսզի ժողովրդի մոտ խաբկանք առաջացնեն, թե դրանք բոլորը մեր արտադրած զենքերն են, օրինակ`

✓ Իրանական AD-08 Majid ՀՕՊ համակարգերն անվանվել են` «Կարիճ»
✓ Հնդկական Akash ԶՀՀ-ն անվանել են` «Լուսան»
✓ Հնդկական ATAGS հաուբիցները վերածվել են` «Տորք»-ի
✓ Հնդկական MArG հաուբիցները դարձել են` «Միհր»
✓ Ֆրանսիական Caesar հաուբիցները դարձել են` «Արամազդ»
✓ Հնդկական Pinaka համակարգերը վերածվել են` «Շանթ»-ի
✓ Հնդկական Swati ռադարները անվանվել են` «Փայլածու»
✓ Չինական CH-4 ԱԹՍ-ը վերածվել է` «Աղեղ»-ի
և այլն…

Այո, ունեինք նաև հայկական արտադրության ԱԹՍ-ներ և 82մմ տրամաչափի ականանետեր, որոնց համար շնորհակալություն եմ հայտնում մեր արտադրող ընկերություններին։

Բայց…

Մեր հավանական բախումները թշնամու հետ քաղաքների փողոցներում չի լինելու։ Մեր տեղանքն ու ռելիեֆն ինքնին թելադրում է այլ տեսակի զինտեխնիկայի առկայություն, որը ցավոք սրտի ես չտեսա։ Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ են նաև թրթուռավոր զինտեխնիկա։
Ես չտեսա տանկեր, չտեսա այլ թրթուռավոր զինտեխնիկա, որը կկարողանար հաղթահարել սարեր ու ձորեր, ձմռանն ու ամռանը կկարողանար հաղթահարել ցանկացած լեռնային հատված, ձոր, դաշտավայր կամ ձնապատ ու սառցակալած սարեր։ Այն ինչ ցուցադրվեց և այն ինչ ամրացված էր դրա վրա, դա բավականին մեծ խնդիրներ է առաջացնելու տեղաշարժի ժամանակ։
Չտեսա նաև այնպիսի զինատեսակներ, որոնք իրոք տարածաշրջանում սպառազինության բալանս են փոխում, կամ գոնե առնվազն պահպանում այդ բալանսը։ Ժամանակին ունեինք տարածաշրջանում «եղանակ փոխող»` «Իսկանդեր»-ներ, «Գռադ» կայանքներ, «Սմերչ» և այլ ծանր հրթիռահրետանային զինատեսակներ, որոնք իրոք տարածաշրջանում սպառազինության բալանս էին պահում, իսկ հիմա…

Հասկանում եմ, որ շատերը չեն էլ հասկանում գրածիս իմաստը, բայց փորձեմ ձեր լեզվով բացատրել։
Պատկերացրեք շրջապատված եք 4 հոգու միջև։ Մեկը ցույց է տալիս իր ինքնաձիգը, երկրորդն իր նռնակները, երրորդն իր ատրճանակները, չորրորդն իր դիպուկահար հրացանը… իսկ դու այդ ընթացքում հպարտանում ես, որ երկու հատ դանակ ունես։

Ցուցադրված զինատեսակների մեջ կային որոշները, որոնք իրոք լավն են, որոնց առկայությունը մեր բանակում իրոք ինձ ուրախացրեց, բայց ախր այս հարցն այլ կողմ ունի։

Գիտակի ձեռքին գրիչն էլ է զենք, տգետի ձեռքին անգամ Իսկանդերն է 10%-ով պայթում, այն էլ հայկական Շուշիում։

Կարևոր չէ, թե ինչ զենքեր ունենք, կարևոր է, թե ով է կրակելու հրաման տալիս։

Ալեքս Թովմասյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նիկոլ ջան, եթե չեք ուզում, դուք մի եկեք Արցախ, բայց մերոնք պիտի գան Հայաստան՝ ապրելու

«Հրապարակ»․ Նիկոլ ջան, եթե չեք ուզում, դուք մի եկեք Արցախ, բայց մերոնք պիտի գան Հայաստան՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով