ՌԴ-ում կարգելվի «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը

ՌԴ-ում կարգելվի «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը

Fri, 29 May 2026 09:37:20 +0400


«Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) հրահանգել է «Չեստնի Զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 միլիոն միավորի վաճառքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը։

Որոշումը պայմանավորված է պարտադիր տեխնիկական կանոնակարգերում հայտնաբերված խախտումներով։ Հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակից գերազանցող քանակություն։ «Ռոսպոտրեբնադզորը» կարծում է, որ խախտումը կարող է ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա և սպառողների առողջության համար վտանգ ներկայացնել։

Գործակալությունը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ սահմանափակումներ են դրվում ապրանքանիշի արտադրանքի վրա։ 2026 թվականի սկզբից ի վեր, «Ռոսպոտրեբնադզորի» պահանջով, «Չեստնի Զնակ» համակարգի միջոցով արդեն արգելափակվել է 38,4 միլիոն միավոր «Ջերմուկ» շշալցված ջրի վաճառքը մանրածախ ցանցերում և առցանց վաճառքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանրամասներ «Պաշտպան հայրենյաց» ծրագրից. ի՞նչ է սպասվում

Մանրամասներ «Պաշտպան հայրենյաց» ծրագրից. ի՞նչ է սպասվում Wed, 27 May 2026 12:30:41 +0400 Կառավարությունը նախատեսում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով