Թե ինչու «Իսկանդերները» չերևացին

Թե ինչու «Իսկանդերները» չերևացին

Fri, 29 May 2026 12:33:34 +0400


«Մի քանի տեղ քննարկումներ տեսա, թե ինչու զորահանդեսում «Իսկանդերներ» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգերը չերևացին»,- հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը` մոդելից կախված, ի վիճակի են հակաօդային պաշտպանությունը ճեղքել մինչև 500 կմ հեռավորության վրա: Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով` թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։ Միանգամից ասեմ, որ զորահանդեսին այս համակարգին համարժեք կամ նույնիսկ մոտ այլ միավոր չկար:

Ես կարծում եմ` դրան 2 պատճառ կար: Առաջինը, սեփական կաշին փրկելու համար կապիտուլյանտը վարկաբեկել է այս համակարգերի գոյությունը (10%-ով պայթել և այլն) և սեփական «ես»-ն այլևս թույլ չէր տա նման արժեքավոր համակարգի ներկայությունը զորահանդեսում: Երկրորդ, այս համակարգերի ձեռքբերումը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածի (2016) ամենակարևոր և բեկումնալից ձեռքբերումներից էր, ինչն այդ փուլում ռազմաքաղաքական առումով զսպող և կանխարգելիչ նշանակություն ուներ:
Մինչև հիմա էլ նվազագույն թվով երկրներ են կարողացել այս համակարգը ձեռք բերել, իսկ դրա գնումն անմիջապես կապված էր Սերժ Սարգսյանի անձնական ջանքերի և հետևողականության հետ»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աղքատին հանել է հարուստի դեմ, հիմարին`խելոքի, անկիրթին`կրթվածի, անհայրենիքին` հայրենասերի

Աղքատին հանել է հարուստի դեմ, հիմարին`խելոքի, անկիրթին`կրթվածի, անհայրենիքին` հայրենասերի Sun, 24 May 2026 18:48:54 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով