Երեք պատգամավոր էր եկել, երեքն էլ հաջորդ ԱԺ-ում չեն լինելու
Fri, 29 May 2026 12:50:28 +0400

ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը հերթական անգամ չի կայացել՝ պատգամավորների անբավարար մասնակցության պատճառով։
Նիստին գրանցվել է ընդամենը երեք պատգամավոր՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր առնվազն 54 պատգամավորի ներկայություն։ Ընդհանուր առմամբ նիստից բացակայել է 104 պատգամավոր։
Նիստի ընթացքում Հակոբ Արշակյանը պատգամավորների բացակայությունը կապել է նախընտրական գործընթացների հետ՝ նշելով, որ այս փուլում նրանք գտնվում են իրենց համայնքներում և հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ՝ ներկայացնելով կատարած աշխատանքը և ձգտելով ստանալ վստահություն ապագա կառավարության ձևավորման համար։
Հատկանշական է, որ նիստին մասնակցած երեք պատգամավորներից և ոչ մեկը հաջորդ գումարման խորհրդարանում չի լինի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր