Որ դու տարբերությունը գիտես, ում է պետք
Fri, 29 May 2026 14:15:09 +0400

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա կոչ էր արել ընդդիմադիր ուժերի ղեկավարներին ուղիղ եթերում ներկայացնել, թե ինչ տարբերություն կա Ավետարանի, Աստվածաշնչի և Նոր Կտակարանի միջև։
Շարմազանովի խոսքով՝ միայն սաղմոսների անգիր իմացությունը կամ Ավետարանից մեջբերումներ անելը դեռ չի նշանակում քրիստոնյա լինել։
Նա ընդգծել է, որ եթե անգամ Փաշինյանը գիտի այդ տարբերությունները, դա, իր գնահատմամբ, առանձնապես կարևոր չէ։ Նրա խոսքով՝ քրիստոնեությունը միայն գիտելիք չէ, այլ նաև արժեքների և վարքագծի համակարգ՝ ներառելով սեր, ներողամտություն, գթասրտություն և իրական գործ։
«Նիկոլ, որ դու էլ գիտես էդ տարբերությունը, ու՞մ է պետք։
Սաղմոսներ անգիր անելով ու Ավետարանից մեջբերումներ անելով միայն քրիստոնյա չեն դառնում։
Քրիստոնեությունը սեր է, ներողամտություն է, գթասրտություն է ու, նախեւառաջ, գործ է։
Քրիստոնեությունն ու ատելության քարոզը անհամատեղելի են։
Քրիստոնեությունն ու լաչառությունն անհամատեղելի են։
Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են։
Քրիստոնեությունն ու մեծամտությունը, նաեւ հպարտությունը անհամատեղելի են։
Մի քիչ զուսպ եղիր ու հերիք է զբաղվես փարիսեցիությամբ»,-ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր