Պատերազմ բերել և բերելու է միայն Նիկոլ Փաշինյանը, իր հախուռն, անհավասարակշիռ բնավորությամբ

Պատերազմ բերել և բերելու է միայն Նիկոլ Փաշինյանը, իր հախուռն, անհավասարակշիռ բնավորությամբ

Sun, 31 May 2026 17:00:55 +0400


Բացատրեք ձեր շուրջը գտնվող.

-Պատերազմից վախեցողներին.

Պատերազմ բերել և բերելու է միայն Նիկոլ Փաշինյանը, իր հախուռն, անհավասարակշիռ բնավորությամբ, գիտելիքների ու փորձի ոչ մի կերպ չլրացվող պաշարով…մի բևեռից մյուս բևեռ նետվելու, հայկական հանրության շահը չգիտակցելու, իր անձնական շահը պետության շահից վեր դասելու պատճառով: Եվ հիշեք` ոչ մի այլ քաղաքական ուժ այդքան չի մոտեցրել ու մոտեցնում պատերազմը Հայաստանին, ինչքան ՔՊ-ն:

– Փոփոխություններից վախեցողներին.

Ոչ մի վարչապետ և կոալիցիոն կառավարում այդքան ցնցումներ ու անցանկալի փոփոխություններ չի բերել երբևէ Հայաստանին ու հայ ժողովրդին, որքան Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը: Եվ վերընտրվելուց հետո շատ ավելի մեծ ցնցումներ է բերելու, որովհետև ինքն արդեն հաղթահարել է ամենամեծ արհավիրքը հայ ժողովրդի գլխին բերելու ամոթը, չունի զղջումի, ափսոսանքի զգացում: Ինչպես չափսոսեց Արցախը, չի ափսոսելու նաև Հայաստանը:

– Իրենց աշխատատեղը կորցնելուց վախեցողներին.

Ինչպես մի ՍՄՍ-ով ազատեց իրեն հնազանդորեն ծառայող բարձրաստիճան պաշտոնյաներին, դրոշը սխալ տեղում դրած մաքսավորին, ընդամենը օրենքը մեկնաբանող պաշտոնյային (միջազգային ատյաններում ՀՀ ներկայացուցիչ), իրեն հարց ուղղած զինվորականին…այնպես էլ ձեզ է մի օր ազատելու աշխատանքից: Եվ ազատելու է ոչ միայն այն պատճառով, որ դուք սխալ եք թույլ տվել կամ տհաճ հարց եք տվել, կամ դժբախտություն եք ունեցել հայտնվելու իր ճանապարհին, այլ որովհետև մի օր քնել- արթնացել` որոշել է կրճատել ձեր հիմնարկը, բաժինը, ծառայությունը, կամ` իմացել է, որ Ադրբեջանում նման ստորաբաժանում չկա, կամ` ձեր ծառայության ղեկավարը դուրը չի գալիս և այլն, և այլն:

-Առաջադրված թեկնածուներից վախեցողներին.

Գործող վարչապետից ու իր թիմից «չվախենալու» և դեռևս հույսեր կապելու համար դուք ոչ միայն անուղղելի լավատես պետք է լինեք, այլ նույնիսկ 1 տարեկան երեխայի չափ խելք չպիտի ունենաք` չէ՞ որ նա մեկ անգամ տաք արդուկին ձեռք տալուց ու ցավից երկար լացելուց հետո այլևս ձեռքն արդուկին չի մեկնում… Իսկ եթե վերջնակապես համոզվել եք, որ սրանք քայլող փորձանք են ու աղետի սուրհանդակներ, ուրեմն սրանց ընտրելն ինքնաոչնչացման գնալ է նշանակում: Առհասարակ` ձախողված իշխանությունը պետք է հեռանա, և փոփոխությունները միշտ դրականի, հույսի, զարթոնքի հնարավորություն են ստեղծում: Եվ ամեն նոր իշխանություն այնքան լկտի չի, ապականված չի, անամոթ ու կոռումպացված չի, որքան 5 տարուց ավելի կառավարողներն են սովորաբար լինում: Իսկ նոր եկողները հայ են, չար չեն ու ամոթ ունեն…

Փոխենք, որ մի բան փոխվի…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էշի հարսանիք-2

Էշի հարսանիք-2 Sat, 30 May 2026 18:15:40 +0400 Զորաhանդեսը, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում էին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով