Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

«Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր դա անեիր»

«Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր դա անեիր»

Tue, 02 Jun 2026 14:00:35 +0400


Տավուշի բնակիչների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատել է ընտրական գործընթացների ընթացքը՝ այն որակելով որպես չափազանց սրված և հակասական պայքար։

Նրա խոսքով՝ ներկայիս ընտրական մրցապայքարը վերածվել է կոշտ դիմակայության, որը, ըստ նրա, վնասում է հասարակական համերաշխությանը։

Կարապետյանը նաև անդրադարձել է իշխանության ղեկավարի գործունեությանը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, վերջինս փոխել է ընտրական պայքարի բնույթը և այն վերածել է լայն հակամարտության ժողովրդի հետ։

Նա ընդգծել է, որ ընտրությունները ժամանակավոր գործընթաց են, որոնք ավարտվելու են հունիսի 7-ին, որից հետո հասարակությունը պետք է համախմբվի և կենտրոնանա երկրի զարգացման ու անվտանգության ապահովման վրա։

««Պատերազմող տղա էիր՝ գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր, Արցախում պատերազմեիր։ Հիմա ինքը պատերազմում է մեր ժողովրդի դեմ։ Ով հասկանում է նրա արածները, դեմ է դրանց»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գործող ռեժիմը շարունակելու է իր աղետաբեր քաղաքականությունը․ ՀԱԿ

Գործող ռեժիմը շարունակելու է իր աղետաբեր քաղաքականությունը․ ՀԱԿ Sun, 05 Jul 2026 21:11:26 +0400 Հայ …