Չորեքշաբթի , 3 Հունիսի 2026

Նիկոլական քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին` նրան մեքենայի տակ են գցել

Նիկոլական քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին` նրան մեքենայի տակ են գցել

Tue, 02 Jun 2026 21:15:12 +0400


Մենք տեղեկացանք, որ Նոյեմբերյանի Զորական համայնքում դժբախտ դեպք է պատահել, որի պատճառը հունիսի 7-ի ընտրություններն են: Գյուղում ապրող մի ոստիկան համագյուղացիներին ուղղակի տեռորի է ենթարկել, որ գնան եւ ընտրեն Նիկոլ Փաշինյանին: Այնքան է մարդկանց նեղել ու զզվեցրել, որ ինչպես ասում են` գյուղացիներից մեկին «դավադիտ է արել» եւ վերջինս ուղղակի ավտոմեքենան վարել է նրա վրա` վրաերթի ենթարկել իշխանական տեռորիստին: Ոստիկանը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ վրաերթի ենթարկողը կալանավորված է: Զորականի ՔՊ-ական համայնքապետը «Հրապարակի» հետ զրույցում չհերքեց կատարվածը, սակայն ասաց, որ չի կարող մանրամասներ հայտնել դեպքի մասին: Պարզ է, որ իշխանությունը չի ուզենա հանրայնացվի, որ իր ակտիվ քարոզիչը տուժել է ՔՊ-ի օգտին քարոզոչություն անելու պատճառով:

Հարևան Հաղթանակ գյուղի համայնքապետարանի աշխատակիցն ավելի անկեղծ գտնվեց եւ մեզ հետ զրույցում պատմեց Զորականում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի վերը շարադրված մանրամասները:

Մենք նաև տեղեկացանք, որ ոստիկանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այս պահին նրա վիճակը կայուն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով