Չորեքշաբթի , 3 Հունիսի 2026

Ռուբիոն խոստովանեց՝ ՀՀ-ի հետ կապերը շահադիտական են, ռուսների հարցում էլ մեղք չունեն

Ռուբիոն խոստովանեց՝ ՀՀ-ի հետ կապերը շահադիտական են, ռուսների հարցում էլ մեղք չունեն

Tue, 02 Jun 2026 23:35:11 +0400


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատում իր ելույթում նշել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար Հայաստանի հետ հարաբերությունները պահպանել հարաբերությունները տնտեսական պատճառներով և չի ճնշում նրան՝ «չբարեկամանալու» այլ երկրների հետ։

«Մենք այստեղ չենք՝ խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք չենք խնդրում նրանց չբարեկամանալ այլ երկրների հետ։ Մենք պարզապես ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է. այն բացում է տնտեսական հնարավորություններ», – ասել է Ռուբիոն։

Պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը «հատկապես գոհ չէ» Վաշինգտոնի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումից. «Ես կնշեի, որ, ինչպես հաստատում են բաց աղբյուրները, Ռուսաստանը բացարձակապես գոհ չէ այնտեղ մեր գործունեությունից։ Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք կցանկանային տեսնել ներկայիս առաջնորդի պարտությունը ընտրություններում՝ Միացյալ Նահանգների հետ այս աճող հարաբերությունների արդյունքում»։

Նրա կարծիքով՝ «երկար ժամանակ մեր հարաբերությունները Հայաստանի հետ բավականին լճացած են եղել»։ Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնին հաջողվել է վերականգնել հարաբերությունները Երևանի հետ և «ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները բոլոր ոլորտներում»։

Մեկնաբանելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի շրջանակներում ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրումը, Ռուբիոն նշել է, որ այն «խթանում է ամերիկյան մասնավոր հատվածի ներդրումները». «Մենք չենք ձգտում մենաշնորհի ամերիկյան ընկերությունների համար, բայց մենք ուզում ենք, որ նրանք ստանան իրենց արդար բաժինը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Նախկինի պես խաբելու ենք Ռուսաստանին»․ Զատուլինը՝ ՀՀ իշխանությունների մասին

«Նախկինի պես խաբելու ենք Ռուսաստանին»․ Զատուլինը՝ ՀՀ իշխանությունների մասին Tue, 02 Jun 2026 19:00:43 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով