Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները

Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները

Sat, 06 Jun 2026 13:10:04 +0400


Քննչական մարմինները շարունակում են մաս կազմել քաղաքական գործընթացներին և զբաղվել ընդդիմադիր քաղաքական ուժերի հակաքարոզչությամբ։ Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները. սա արդեն քաղաքականություն է։ Նույնիսկ լռության օրը տարածում են հաղորդագրություններ, որտեղ նշված են քաղաքական ուժերի անվանումները։ Որևէ մեկը չի ասում՝ քողարկեք ենթադրյալ ընտրակաշառքի դեպքերը կամ այլ հակաօրինական դրսևորումները։ Բայց արդյո՞ք առաջնային նպատակը քաղաքական ուժի անվան հրապարակումն է, թե՞ այդ երևույթը բացահայտելը, կանխելը, պատժելը։

Ինչպե՞ս է ստացվում, որ անձանց դեպքում (դարձյալ ընտրողաբար) անմեղության կանխավարկածը պահպանում եք, բայց քաղաքական ուժերի դեպքում՝ ոչ։ Իսկ դիտորդները և շահագրգիռ անձինք այս ամենը նկատո՞ւմ են, թե՞ սա էլ է հիբրիդային պատերազմի մաս և քննչական մարմինները կառավարվում են արտաքին ուժերի կողմից։ Ի վերջո, կգա՞ արդյոք մի օր, երբ իրավապահ մարմիններն օրվա իշխանությունների գրպանում չեն լինի։ Հարգելի լրագրողներ, ձեզ նույնպես շնորհավորում եմ. դուք էլ եք այս խաղում «սև խաղացող»՝ ակամայից կամ դիտավորյալ ներգրավվել եք խաղի մեջ։ Գոնե այսօր թելադրված խաղի կանոններով մի խաղացեք

Փաստաբան Գ. Բալասանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժամանակը ցույց կտա՝ ո՞ղջ ես, թե՞ «մեռած»

Ժամանակը ցույց կտա՝ ո՞ղջ ես, թե՞ «մեռած» Wed, 29 Jul 2026 16:15:40 +0400 Երբ լրագրողները …