Սպառնացել է հրաժարվել աջակցությունից
Tue, 09 Jun 2026 11:00:28 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ սպառնացել է հրաժարվել աջակցությունից, եթե Իսրայելի նոր հարվածներն Իրանին վերաճեն լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին նա խոսել է իսրայելական N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես Բիբիին ասացի, ավելի լավ է շատ զգույշ լինեք, թե ինչ եք անում, քանի որ շատ շուտով դուք կարող եք մենակ մնալ Իրանի դեմ», – պատմել է Թրամփը հունիսի 7-ի զրույցի բովանդակությունը։
Թրամփը համոզել է Իսրայելին չհարվածել Իրանին
Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ զրույցի ընթացքում խնդրել է Նեթանյահուին զերծ մնալ Իրանի կողմից հրթիռային հարձակումներին արձագանքելուց։
Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետն այն ժամանակ չի հայտնել իր վերջնական որոշման մասին։ Ավելի ուշ Նեթանյահուն խորհրդակցություններ է անցկացրել Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ և տեղեկացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Իրանին հարվածելու ծրագրերի մասին։
«Իսրայելցիները մեզ թարմ տեղեկություն տրամադրեցին շատ ուշ փուլում: Ես կարողացա նվազեցնել հարձակման մասշտաբը», – ասել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը դադարեցրել է հարձակումները Իրանի տարածքի վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր