Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Եթե խաղաղություն է, ինչո՞ւ եք պաշտպանիչ մեծ պատ սարքել

«Հրապարակ»․ Եթե խաղաղություն է, ինչո՞ւ եք պաշտպանիչ մեծ պատ սարքել

Tue, 09 Jun 2026 11:15:30 +0400


Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիս գյուղում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի նոր շենք է կառուցում։ Կապալառուն Իջեւանի «Խաչմիշշին» ՍՊԸ-ն է։ Շինարարությունը սկսվել է 2025թ․ սեպտեմբերին, նախատեսված է այն ավարտել 2026թ․ հոկտեմբերին։ Մանկապարտեզը կառուցվում է Բաղանիսի դպրոցի շենքին հարակից տարածքում։ Այդ տարածքի դեմդիմաց Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերն են։ Այդ բարձունքից, հենակետերից 1990-ական թվականների սկզբին Բաղանիսը շատ է գնդակոծվել, հրետակոծվել, որոնց հետեւանքով Բաղանիսը բազում զոհեր ու վիրավորներ է ունեցել։

Հիմա մանկապարտեզի նոր շենքն Ադրբեջանի հենակետերից պաշտպանելու համար երկար, բարձր պատ են կառուցել։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել, ի՞նչ կարիք կար նման պաշտպանիչ մեծ պատ կառուցելու։ Հավելեմ, որ Բաղանիսի բնակիչները հավատում են Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությանը։ Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում Բաղանիս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 300 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 76, «Հայաստան» դաշինքը՝ 20 քվե։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան Tue, …