Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Աննախադեպ գիշեր Գյումրիում

Աննախադեպ գիշեր Գյումրիում

Thu, 11 Jun 2026 10:57:47 +0400


Գյումրիում գիշերը ստեղծված իրավիճակը համեմատվում է բնական աղետի հետ։ Հորդառատ անձրևն ու ուժեղ կարկուտը քաղաքի մի շարք հատվածներում լուրջ խնդիրներ են առաջացրել՝ հեղեղելով փողոցները և կաթվածահար անելով երթևեկությունը։

Գյումրեցիների խոսքով` վերջին տարիներին նման ինտենսիվությամբ տեղումներ Գյումրիում գրեթե չեն արձանագրվել։ Որոշ հատվածներում կարկուտն ու սառույցը այնքան հաստ շերտով են կուտակվել, որ տեսարանը ավելի շատ հիշեցնում էր Անտարկտիդան, քան ամառային Գյումրին։

Ամենածանր իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակ, որտեղ ջրի և սառույցի կուտակումների պատճառով ճանապարհը դարձել էր անանցանելի։Ջրի ու սառցաշերտի բարձրությունը որոշ տեղերում հասել է մինչև 1, 5 մետրի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում

«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Wed, 08 Jul 2026 08:05:30 +0400 …