Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 անձի․ ովքեր են

ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 անձի․ ովքեր են

Mon, 15 Jun 2026 17:04:41 +0400


ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ընտրական հանցագործությունների և փողերի լվացման գործի շրջանակում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նրանցից 2-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել և հայտարարվել է հետախուզում։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ հետախուզման մեջ են «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի անդամներ Աշոտ Սահակյանը, Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Արթուր Աբրահամյանը, կալանավորվածերն են՝ Սասուն Բադոյանն ու Վահե Եղիազարյանը։
Սասուն Բադոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գավառի գրասենյակի պատասխանատուն է, նա 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Բադոյանի հայրն է։ 19-ամյա Կարենը հրամանատարի բացակայության պայմաններում ստաձնել է դիրքի հրամանատարությունը, միայնակ խոցել հակառակորդի 6 տանկ, 1 Կամազ ու կասեցրել բազմաթիվ տեխնիկայի առաջխաղացումը: Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: Կարենը զինակիցների հետ ենթարկվել է ԱԹՍ ուղիղ հարձակման, որի հետևանքով, ցավոք, առ այսօր նրա մարմնի որևէ մասունք հայտնաբերել չի հաջողվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկնարկում է խրթին, բայց արժեքահեն պայքարի նոր փուլը

Մեկնարկում է խրթին, բայց արժեքահեն պայքարի նոր փուլը Mon, 20 Jul 2026 21:38:22 +0400 Հարգելի՛ …