Կիրակի , 2 Օգոստոսի 2026

ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները

ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները

Wed, 17 Jun 2026 11:31:22 +0400


Իշխանությունները որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը՝ նախատեսելով ներդնել վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն կեսը Հայաստանում ապրելու պահանջ։

Ուսումնասիրեցի իշխանությունների սիրելի ԵՄ երկրների կարգավորումները։ ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները՝ քվեարկելով իրենց գտնվելու երկրից։
Արտերկրից քվեարկելու իրավունք ունեն նաև իշխանությունների սիրելի ԵԱՏՄ բոլոր մյուս երկրների քաղաքացիները։

Ի դեպ, Հայաստանում մինչև 2003 թ. ընտրությունները քվեարկում էին նաև արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները, և այդ հնարավորությունը վերացվել է իշխանությունների սիրելի նախկին իշխանությունների կողմից։ Իսկ թե ինչու, դժվար չէ կռահել։

Մեսրոպ Առաքելյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար Sat, 01 Aug 2026 12:15:41 +0400 …