Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ «Հրապարակը» հաղթել է Վերաքննիչում

«Հրապարակ»․ «Հրապարակը» հաղթել է Վերաքննիչում

Sat, 20 Jun 2026 08:15:23 +0400


2025թ. մարտի 29-ի «Պապիկյանի ազաբբաշին վերահսկում է զինվորականներին» մեր հրապարակումը շատ էր զայրացրել հրապարակման հերոսին` Սուրեն Պապիկյանի ընկերոջը եւ օգնականին` Արմեն Ղալեչյանին:

Թեեւ մենք ընդամենը գրել էինք, որ նա վերահսկողություն է իրականացրել զինվորականների ատեստացիայի նկատմամբ` չունենալով դրա իրավունքն ու փորձառությունը: Ղալեչյանը, որը դրանից առաջ Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամ է եղել, մեր հրապարակումից հետո դիմեց դատարան` պահանջելով 1 միլիոն դրամ փոխհատուցում, հերքում եւ այլն: Հայցվորն այնքան վստահ էր հաղթանակի մեջ, որ անգամ դատարան չէին բարեհաճում գալ` ո՛չ ինքը, ո՛չ ներկայացուցիչը: Իսկապես` առաջին ատյանի դատարանը հօգուտ հայցվորի վճիռ կայացրեց` մեզ պարտավորեցնելով հերքում հրապարակել եւ մասնակի փոխհատուցում վճարել:

Մենք դիմեցինք Վերաքննիչ դատարան եւ երեկ ուրախությամբ տեղեկացանք, որ վերաքննիչը` Իվան Բաղմանյանի նախագահությամբ, ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի վճիռը եւ հօգուտ «Հրապարակի» որոշում կայացրել` արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը սխալվել է` մեր հրապարակման մեջ չկա զրպարտության եւ վիրավորանքի որեւէ նշույլ: Մեր շահերը բարեխղճորեն եւ պրոֆեսիոնալ պատասխանատվությամբ դատարանում ներկայացնում էր փաստաբան Միքայել Ահարոնյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան

Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան Tue, 25 Aug 2026 …