Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

Զինվորն ականի պայթյունից վիրավորվել է

Զինվորն ականի պայթյունից վիրավորվել է

Mon, 22 Jun 2026 19:51:13 +0400


Հունիսի 18-ին կամ 19-ին Գուգարք գյուղում, զորավարժության ժամանակ հակահետևակային ականի պայթյունից հատուկ նշանակության բրիգադի զինծառայողի ոտքը վնասվել է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններում օգտագործվել են մարտական ականներ։ Դեպքի մասին հարց տվեցի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին: Նա հաստատեց մեր տեղեկությունը եւ հայտնեց. «Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով