Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Հայտնի է՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերը որքան են կազմել հունվարից մայիս ամիսներին

Հայտնի է՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերը որքան են կազմել հունվարից մայիս ամիսներին

Tue, 23 Jun 2026 12:19:58 +0400


Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-մայիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,353 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով կամ 173.2 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,257 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 4.5%-ով կամ 54.2 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 95.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանում հանել են օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը

Իրանում հանել են օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը Wed, 16 Sep 2026 10:00:27 +0400 Իրանի իշխանությունները …