«Սև ցուցակներ» են կազմել
Thu, 29 Oct 2026 22:15:47 +0400

Նոյեմբերի 29-ին Նոյեմբերյանում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։ 2021 թվականից Նոյեմբերյան համայնքը ղեկավարող, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը լավ շանսեր ունի ընտրություներում հաղթելու։ Դրա դեմն առնելու համար իշխանությունը տարբեր քայլեր է ձեռնարկում։ Նոյեմբերյան համայնքից մեզ հայտնեցին, որ պետական և այլ հիմնարկներում կազմել են Արսեն Աղաբաբյանի համակիրների «սև ցուցակներ», որպեսզի «աշխատեն» այդ ցուցակներում ներառված մարդկանց վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր