Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Ինչու Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի իրական կամքը

Ինչու Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի իրական կամքը

Tue, 23 Jun 2026 19:11:42 +0400


Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում

Հոդվածում ներկայացրել եմ, թե ինչու Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի իրական կամքը։

Անդրադարձել եմ նախընտրական շրջանում արձանագրված ճնշումներին, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ապօրինի գործողություններին, ձերբակալություններին, կալանավորումներին, վարչական ռեսուրսի կիրառմանը, անհավասար մրցակցային պայմաններին։ Ինչպես նաև ընտրության օրը արձանագրված խախտումներին և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության լրջագույն վնասմանը։

Առանձին անդրադարձ եմ կատարել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ով նախընտրական ողջ ընթացքում զրկված էր ընտրողների հետ անմիջական շփման և քարոզարշավին լիարժեք մասնակցության հնարավորությունից, որն էլ էականորեն ազդել է քաղաքական մրցակցության հավասար պայմանների վրա։

Հիմնական ուղերձս հստակ է․ այս ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի իրական կամքը։

Ի դեպ՝ ժողովրդավարությունն անհավասար պայմանները չեն, այլ հավասար հնարավորություններն են, քաղաքական ազատությունն է, պետական ինստիտուտների չեզոքությունը և քաղաքացիների վստահությունը, որ նրանք կարող են ազատ ու առանց ճնշման արտահայտել իրենց քաղաքացիական կամքը։

Արթուր Միքայելյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

17 վարչություն, 3 խորհրդական ու 2 օգնական․ Ովքեր են ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները

17 վարչություն, 3 խորհրդական ու 2 օգնական․ Ովքեր են ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները Sat, 08 Aug …