Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Ընտրությունից հետո թեկուզ ջրհեղեղ

Ընտրությունից հետո թեկուզ ջրհեղեղ

Wed, 24 Jun 2026 22:20:15 +0400


Տնտեսվարողը բախվում է անհեռատես քաղաքական որոշումների հետևանքին։ Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում։ Արդյունքում՝ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանում։

Տաք, չոր ու մաքուր գրասենյակում նստած զանազան պարոնները որոշել են, որ հայ արտադրողը պետք է գտնի «ալտերնատիվ» շուկաներ։ Սակայն իրենց ուղեղը չեն ծանրաբեռնել հետագա որոշումներով։ Այլ կերպ ասած՝ «դուք ձեր գլխի ճարը տեսեք, ժողովուրդ ջան»։

Ընտրությունները վերջացան, ուրեմն` իրենցից ոչինչ մի ակնկալեք։ Հետո ի՞նչ որ ամբիոնների մոտ հոխորտում էին, «կրքոտ» ելույթներ էին ունենում։ Ընտրությունից հետո թեկուզ ջրհեղեղ։ Այսպես են վարվում, քանի որ նրանք իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդառձան պետական գործիչ։

Գրել է Գոհար Ղումաշյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրությունից ընտրություն եկել խոստումներ են տվել, մարդկանցից ձայներ են կորզել. Թաթոյան

Ընտրությունից ընտրություն եկել խոստումներ են տվել, մարդկանցից ձայներ են կորզել. Թաթոյան Mon, 06 Apr 2026 …