Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Իրանը հարվածել է ԱՄՆ ռազմակայաններին

Իրանը հարվածել է ԱՄՆ ռազմակայաններին

Thu, 09 Jul 2026 10:00:34 +0400


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայանները խոցելու մասին, փոխանցում է Mehr-ը։

«Ուխտադրուժ ամերիկացիներին պատժիչ պատասխան տալու առաջին փուլում ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերի մարտիկները համատեղ հրթիռա-անօդաչու գործողության ընթացքում ՝ երկրի տարբեր կետերի վրա թշնամու հարձակումներից մեկ ժամ անց, ջախջախել են Քուվեյթի Արիֆջան և Ալի աս Սալիմ նահանգներում, ինչպես նաև Բահրեյնում՝ Ջաֆիրում և Շեյխ Իսայում ԱՄՆ երկու ռազմակայանների կարևոր ենթակառուցվածքներն ու օբյեկտները»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ կընդլայնի հարվածները տարածաշրջանում ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնի կողմից ագրեսիան շարունակվի:

«Մենք նախազգուշացնում ենք երեխաներին սպանող ամերիկացի զինվորականներին, որ եթե նրանք կրկնեն իրենց ագրեսիայի գործողությունները, ապա նրանց համար ջախջախիչ պատասխանը կընդլայնվի և կընդգրկի տարածաշրջանում ամերիկյան այլ բազաներ», – ասվում է հայտարարության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը ամերիկյան արտադրողների համար նոր շուկա է նվաճում

Թրամփը ամերիկյան արտադրողների համար նոր շուկա է նվաճում Thu, 25 Jun 2026 20:00:31 +0400 Թրամփի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով