Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Խամենիի ծննդավայրը պատրաստվում է նրա թաղման արարողությանը

Խամենիի ծննդավայրը պատրաստվում է նրա թաղման արարողությանը

Thu, 09 Jul 2026 12:00:55 +0400


Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հայրենի Մաշհադը պատրաստվում է հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա Իմամ Ռեզայի դամբարանում։

Խամենեիի աճյունը տեղափոխող երթը սկսվել է հինգշաբթի վաղ առավոտյան Մաշհադի գլխավոր փողոցով դեպի դամբարան։

Չորեքշաբթի երեկոյան քաղաք է ժամանել այլ նահանգներից ժամանած ուխտավորների բազմություն, որոնց հյուրանոցները 50% զեղչ են առաջարկում նրանց կացության համար։

Մաշհադի փողոցներում, ինչպես նաև Թեհրանում, տեղադրվել են անվճար սննդի և խմիչքի վրաններ, ինչպես նաև Իրանի հանգուցյալ առաջնորդի պատկերով հուշանվերների տաղավարներ։ Խամենեիի և նրա որդու՝ Մոջթաբայի դիմանկարներն ու լուսանկարները կարելի է տեսնել յուրաքանչյուր փողոցում։

Քաղաքի հասարակական տրանսպորտը հայտարարվել է անվճար՝ հուլիսի 7-ից 11-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դրամա՝ հումորային դրվագներով․ Ռոնալդուն պատրաստվում է նոր փորձության

Դրամա՝ հումորային դրվագներով․ Ռոնալդուն պատրաստվում է նոր փորձության Tue, 28 Jul 2026 18:00:00 +0400 Կրիշտիանու …