Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

«Մեզ հաց ու ջուր է տվել». մարդիկ հավաքվում են

«Մեզ հաց ու ջուր է տվել». մարդիկ հավաքվում են

Thu, 09 Jul 2026 11:57:57 +0400


«Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են ձեռնարկության մուտքի մոտ՝ տեղեկանալու, թե ինչ է սպասվում ընկերության գործունեությանը և իրենց աշխատանքին։

Նրանց հետ հանդիպել է գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը, որը հայտնել է, որ այս պահին ինքն էլ տեղեկություն չունի, թե երբ կվերականգնվի գործարանի բնականոն աշխատանքը և երբ այն կրկին կգործարկվի։

Հավաքի ընթացքում աշխատակիցները մտահոգություն են հայտնել ընթացող քննչական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Նրանք հարցեր են բարձրացրել ընկերության հետագա գործունեության, աշխատատեղերի պահպանման և աշխատավարձերի վճարման վերաբերյալ։

Աշխատակիցներից մեկը նշել է, որ գործարանը երկար տարիներ ապահովել է մարդկանց աշխատանքով և եկամտով՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից կարող են տուժել բազմաթիվ ընտանիքներ՝ մի քանի անձանց ընդունած որոշումների հետևանքով։

«Այդ մարդը մեզ հաց ու ջուր է տալիս, ապրելու հնարավորություն է տալիս, իսկ հիմա մի քանի հոգու որոշումների պատճառով այսքան մարդ է տուժելու»,– ասել է աշխատակիցներից մեկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 5 տարի է՝ գործարանը պարապուրդի է մատնված

«Հրապարակ»․ 5 տարի է՝ գործարանը պարապուրդի է մատնված Thu, 23 Apr 2026 10:15:51 +0400 2025թ․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով