Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը. Զելենսկի

Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը. Զելենսկի

Sun, 12 Jul 2026 21:15:17 +0400


Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիդմիր Զելենսկին։

«Մենք մանրամասները քննարկել ենք Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է Նախարարների կաբինետի թարմացում։

Ես շնորհակալ եմ Յուլիային վարչապետի պաշտոնում հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, Ուկրաինայի թիմում տարիների արդյունավետ աշխատանքի համար և առաջարկել եմ գլխավորել նոր նշանակալի ուղղություն առանցքային գործընկերոջ հետ հարաբերություններում։

Ակնկալում եմ, որ խորհրդարանականների հետ միասին համապատասխան փոփոխություններ կիրականացնենք Ուկրաինայի կառավարությունում։ Փոփոխություններ կլինեն նաև իրավապահ մարմինների ղեկավարների կազմում», – գրել է Զելենսկին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքական հեղինակություն եւ օտարերկյա շահեր․ Գերմանիայում լոբբինգի եւ Հայաստանի համար դասերի մասին

Քաղաքական հեղինակություն եւ օտարերկյա շահեր․ Գերմանիայում լոբբինգի եւ Հայաստանի համար դասերի մասին Sat, 17 Oct …