Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Մահացել է «Յուրայի դարաշրջանի պուրակը» կինոնկարի գլխավոր հերոսը

Մահացել է «Յուրայի դարաշրջանի պուրակը» կինոնկարի գլխավոր հերոսը

Mon, 13 Jul 2026 17:30:04 +0400


Մահացել է նոր զելանդացի դերասան Սեմ Նիլը։ Նա հայտնի է որպես «Յուրայի դարաշրջանի պուրակը» եւ «Դաշնամուր» կինոնկարների գլխավոր դերակատար։ Այս մասին տեղեկանում ենք սոցկայքերում հրապարակված հայտարարությունից։ Դերասանը 78 տարեկան էր։ Նիլը մահացել է Սիդնեյում՝ Սենթ-Վինսենթի մասնավոր կլինիկայում՝ ընտանիքի անդամներով շրջապատված։

Հիշեցնենք, որ Սեմ Նիլն ուներ օնկոլոգիական հիվանդություն եւ երկար ժամանակ բուժում անցնելուց հետո գտնվում էր ռեմիսիայի ժամանակահատվածում։ Սեմ Նիլը /անձնագրային անունով՝ Նայջել Ջոն Դերմոթ Նիլ/ ծնվել է 1947 թվականին Իռլանդիայում։ Մանուկ հասակում տեղափոխվել է Նոր Զելանդիա։ Դերասանական աշխատանքը սկսել է Քենթերբերիի համալսարնում ուսանելուց եւ Վելինգթոնի Downstage թատրոնում որոշ ժամանակ աշխատելուց հետո։ Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է մանկական կինոնկարներում եւ սերիալներում, ստանալով համաշխարհային հռչակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը Tue, 15 Sep 2026 22:00:24 +0400 Մահացել է Մեծ Բրիտանիայի …