Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ

Tue, 14 Jul 2026 15:30:01 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով` երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 13-ամյա աղջիկը, ով ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։

Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատեց տեղեկությունը. «Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո, ասում են` էներգետիկներ օգտագործել է..․Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն իրեն կանչել։ Մեծ ցավ է սա համայնքի համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկու մարդ է մահացել Անգլիական կիսամարաթոնի ժամանակ

Երկու մարդ է մահացել Անգլիական կիսամարաթոնի ժամանակ Tue, 15 Sep 2026 18:30:50 +0400 Երկու տղամարդ …