Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է

Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է

Sun, 19 Jul 2026 23:45:53 +0400


Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) և Լոզանի համալսարանը հրապարակել են «Եվրոպայի բանտերը և ազատազրկվածները 2025 թ-ի» զեկույցը, որ հիմնված է ԵԽ անդամ անդամ 46 երկրների 51 քրեակատարողական վարչություններից հավաքված տվյալների վրա․ գրում է ermenihamber․am-ը։

«Զեկույցի համաձայն՝ Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղն է զբաղեցնում ազատազրկվածների թվով, բանտերի գերբեռնվածությամբ և մեկ աշխատակցին բաժին ընկնող կալանավորների թվով։

2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայի բանտերում պահվել է 392.456 կալանավորված և դատապարտված անձ։ Այսինքն ամեն 100.000 բնակչի հաշվով այդ երկրում կա 458 բանտարկյալ։ Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Ադրբեջանը (271), մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշ է համարվում 127 բանտարկյալը յուրաքանչյուր 100.000 բնակչի հաշվով։

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկների տարողունակությունը նախատեսված է 299.880 մարդու համար, մինչդեռ այնտեղ պահվում է 392.456 անձ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 հոգու համար նախատեսված վայրում պահվում է ավելի քան 130 մարդ։

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 3890 անչափահաս քաղաքացի։ Նրանցից 944-ի տարիքը 0-6 տարեկան է, ուստի նրանք բանտերում բնակվում են իրենց մայրերի հետ։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում նման ցուցանիշով այլ երկիր պարզապես չկա»,-նշում է լրատվամիջոցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ

Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ Wed, 04 Nov 2026 …