Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Սոֆյա Հովսեփյանն ահազանգում է․ գումարը սառեցրել են

Սոֆյա Հովսեփյանն ահազանգում է․ գումարը սառեցրել են

Sun, 19 Jul 2026 23:50:19 +0400


Երեկ ID բանկի քարտիս գումարը սառեցրել են և զանգահրեցի բանկ, բանկից տեղեկացրեցին, որ ունեմ 6մլ պարտավորություն այլ բանկում այդ պատճառով է հարկադիր սառեցվել:

Որևէ նման չափի պարտավորություն չունեմ, վարկերս տարբեր չափեր և տարբեր բանկեր են և ոչ մեկը այդ չափի չի:

Եվ, դե հիշում եմ, որ ինձ զգուշացրել էին նիգոլըը…

Անմիջապես կապվեցի Էդմոն Մարուքյանի հետ, որպեսզի զգուշացնեմ, եթե դեռ չեն հասել իրեն գոնե հասցնի գումար կանխիկացնել:

Լավ է, դեռ չէին հասել :

Վաղը ավելի հստակ կպարզեմ հարկադիրից, թե էս ի՞նչ է կատարվում և ի՞նչ վեց միլիոնի սառեցում է, երբ դեռ որևէ ընթացք չկա ու առհասարակ դատավորը ի՞նչ է մտածել այդ քայլին գնալով:

Տանը «հավաքածս» միլիոններով եմ երևի ապրելու մինչև որոշում լինի:

Մարուքյանը այսօրվա իր ուղիղ եթերում անդրադարձել է նաև էս հարցին:

Ահովոր պրակտիկա է ու սա էլի կիրառում են կոնկրետ անձանց պատժելու նպատակով:

Գրել է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից պահանջում է 2 մլն դրամ՝ վիրավորանք պատճառելու համար, 4 մլն դրամ էլ պահանջում է զրպարտության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետությունը չի ֆինանսավորում, մարզիկներն իրենք են հոգում աշխարհի առաջնության մեկնելու ծախսերը

Պետությունը չի ֆինանսավորում, մարզիկներն իրենք են հոգում աշխարհի առաջնության մեկնելու ծախսերը Wed, 16 Sep 2026 …