Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Իսպանիայի հավաքականը` ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն

Իսպանիայի հավաքականը` ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն

Mon, 20 Jul 2026 09:00:30 +0400


Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:

Հուլիսի 19-ին, ԱՄՆ-ում, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։

Հանդիպման 93-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էնցո Ֆերնանդեսը․ արգենտինացիները մնացին 10 հոգով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Թիմերը հանդիպումը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ։

Հանդիպման 95-րդ րոպեին Նիկո Ուիլյամսը դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց։ Բայց հանդիպման 106-րդ րոպեին Ֆերրան Տորեսի գոլն արդեն կանոնների սահմաններում էր ու գոլը գրանցվեց՝ 1-0, ու դա այս հանդիպման միակ գոլն էր, քանի որ քիչ անց նույն Տորրեսի գրանցած երկրորդ գոլը խաղից դուրս իրավիճակից էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ Mon, 31 Aug 2026 …