Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Մեծամասշտաբ հրդեհները վեց մարդու կյանք են խլել Ալժիրում

Մեծամասշտաբ հրդեհները վեց մարդու կյանք են խլել Ալժիրում

Thu, 23 Jul 2026 16:00:26 +0400


Մեծածավալ հրդեհները Ալժիրի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան շրջաններում առնվազն վեց մարդու կյանք են խլել։ Տուժել է ոչ պակաս, քան հարյուր մարդ։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳ նախարարությունը։ Տուժածների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Հյուսիսում հրդեհի 1500 օջախ է ֆիքսվել։ Կրակը ոչնչացրել է անտառներ, արմավենու պուրակներ, ցանքսեր։ Վնասվել է ավելի քան հարյուր հիսուն տուն։ Բնակիչները բարեբախտաբար ժամանակին տարհանվել են։ Հրդեհը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ։ Հրդեհաշիջմանը խանգարում են անոմալ շոգն ու փչող հյուսիսային քամին։ Ցերեկային ժամերին սնդիկի սյունը գերազանցում է +35 աստիճանը, ըստ Ցելսիուսի սանդղակի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր հանձնառությունը պետք է լինի հստակ՝ ապահովել արցախցիների արժանապատիվ կյանքը Հայաստանում

Մեր հանձնառությունը պետք է լինի հստակ՝ ապահովել արցախցիների արժանապատիվ կյանքը Հայաստանում Wed, 02 Sep 2026 …