Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Fri, 24 Jul 2026 01:00:11 +0400


Միացյալ Նահանգներում կարմրկով հիվանդացության վերջին 35 տարիների համար ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներից։ Հուլիսի 21-ի դրությամբ, ԱՄՆ տարածքում արձանագրվել է կարմրուկով վարակման 2295 դեպք։ Դա առավելագույն ցուցանիշ է սկսած 1991 թվականից։ Ամենաշատ վարակման դեպքերը Հարավային Կարոլինա, Յութա, Տեխսաս եւ Վիրջինիա նահանգներում են։

Վարակման ցուցանիշի աճի պատճառը հիմնականում բնակչության շրջանում պատվաստումների թուլացումն է։ Վարակվածների 90 տոկոսը պատվաստված չեն եղել կամ իմունիզացիայի մասին նրանց առնչությամբ տվյալներ բացարձակապես չեն եղել։ Վարակվածների մեծ մասը մինչեւ տասնութ տարեկան երեխաներն են։ ԱՄՆ-ում կարմրուկի դեմ պատվաստում իրականացվում է 1963 թվականից սկսած։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Բյուրեղավանում խմելու ջրից թունավորվել է 53 մարդ․ ինչ իրավիճակ է համայնքում

«Հրապարակ». Բյուրեղավանում խմելու ջրից թունավորվել է 53 մարդ․ ինչ իրավիճակ է համայնքում Tue, 04 Aug …