Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Մերժել են հրադադար հաստատելու առաջարկը

Մերժել են հրադադար հաստատելու առաջարկը

Fri, 24 Jul 2026 13:00:43 +0400


Իրանը մերժել է ԱՄՆ հետ հրադադար հաստատելու ամերիկյան կողմի առաջարկը, որը իրանական կողմին փոխանցվել էր Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի միջոցով։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հաղորդման, պաշտոնատար անձինք հայտարարել են, որ հետաքրքրված չեն ժամանակավոր համաձայնագրով, որը բաց է թողնելու Հորմուզի նեղուցի վերահսկման հարցը։ Թե ինչ պայմաններ են առաջարկել ամերիկացիներն այս դեպքում, հայտնի չէ։ Անցյալ շաբաթ, հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը բանակցություններ էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակում, իսկ նախօրեին էլ՝ ժամանել էր Իրան՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանի հրավերով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Օդանավակայանային» հրադադար․ Զելենսկին նոր առաջարկ ունի

«Օդանավակայանային» հրադադար․ Զելենսկին նոր առաջարկ ունի Wed, 20 May 2026 12:30:25 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր …