Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Նոր մղձավանջ․ ի՞նչ է կատարվում Մարոկկո-Իսպանիա սահմանին

Նոր մղձավանջ․ ի՞նչ է կատարվում Մարոկկո-Իսպանիա սահմանին

Fri, 31 Jul 2026 18:30:17 +0400


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանձնարարել է երկու եվրահանձնակատարների լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Իսպանիային՝ ի պատասխան Մարոկկոյից անօրինական միգրացիայի կտրուկ սրման:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։

«Սեուտայում տեղի ունեցողն անընդունելի է: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել մեր Միություն՝ առանց մեր կանոնները հարգելու: Վտանգավոր սահմանային անցումները պետք է անհապաղ դադարեցվեն: Մաքսանենգ ցանցերը պետք է քանդվեն: Եվ միգրանտների վերադարձը պետք է արագ տեղի ունենա՝ մեր կանոններին համապատասխան», – հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուններն արդեն սերտ կապի մեջ է իսպանական իշխանությունների հետ և պատրաստ է անհրաժեշտության դեպքում այցելել ամենազգայուն տարածքներ: Նա կկազմակերպի Իսպանիային լրացուցիչ օպերատիվ օգնություն, այդ թվում՝ եվրոպական սահմանային Frontex գործակալության մասնակցությամբ։

Ավելին, Միջերկրածովյան գործընկերության հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան պարբերաբար կապի մեջ է Մարոկկոյի ներկայացուցիչների հետ։

«Ես վստահ եմ, որ Մարոկկոյի հետ մեր սերտ գործընկերությունը կօգնի հասնել կոնկրետ արդյունքների», – ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները հայտնել էին անօրինական միգրանտների մեծ հոսքի մասին իսպանական Սեուտա անկլավ, ինչը Մադրիդին դրդել էր ուժեղացնել սահմանային անվտանգության միջոցառումները:

ԵՄ-ն պատրաստակամություն էր հայտնել Իսպանիային տրամադրել անհրաժեշտ քաղաքական և գործնական աջակցություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում Fri, 11 Sep …