Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Որտեղ է լինելու հարսանիքը. ինչ են հրահանգել Ջորջինան ու Ռոնալդուն

Որտեղ է լինելու հարսանիքը. ինչ են հրահանգել Ջորջինան ու Ռոնալդուն

Mon, 03 Aug 2026 16:15:42 +0400


Գրել էինք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագ և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կամուսնանա իր երկարամյա սիրելիի՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ զույգի հարսանեկան արարողությունը նախատեսված է անցկացնել առաջիկա հանգստյան օրերին՝ Ռոնալդուի ծննդավայր Մադեյրա կղզում։

Նշվում է, որ պաշտոնական պսակադրությունը կկայանա Ֆունշալի Մայր տաճարում, իսկ դրանից հետո հյուրերը կհրավիրվեն հնգաստղանի հյուրանոց, որտեղ էլ կշարունակվի հարսանեկան հանդիսությունը։

Միջոցառման առանձնահատուկ գաղտնիությունն ու ներկաների անվտանգությունն ապահովելու նպատակով հյուրանոցի ղեկավարությունը նախապես զգուշացրել է մյուս հյուրերին, որ ուրբաթ և շաբաթ օրերին շենքի երկու հարկերն ու մի շարք բարային տարածքներ փակ կլինեն արտաքին այցելուների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռոնալդուն կավարտի ազգային հավաքականում կարիերան

Ռոնալդուն կավարտի ազգային հավաքականում կարիերան Thu, 01 Oct 2026 14:30:00 +0400 «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր …