Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

Ոսկեղենը գողացել է կոնֆետների թղթերի մեջ փաթաթելով

Ոսկեղենը գողացել է կոնֆետների թղթերի մեջ փաթաթելով

Tue, 11 Aug 2026 23:30:23 +0400


Ադրբեջանում հարսանիքի պատրաստությունները վերածվել է քրեական գործի եւ դատական պրոցեսների։ Տեղի գյուղերից մեկում հարսանիքի նախապատրաստությունների ժամանակ, հարսանքավոր ընտանիքի ազգականուհին, ըստ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, գալիս է օգնելու հարեւան գյուղից։ Աշխատանքների ժամանակ, ինչ որ պահի կինը մնում է մենակ սենյակում եւ տեսնում է նորապսակների համար նախատեսված ոսկեղենը։ Չի կարողանում դիմանալ գայթակղությանը։ Դրանք փաթաթում է կոնֆետների թղթերի մեջ եւ հանգիստ վերցնելով՝ տանում իր հետ՝ վերադառնալով տուն։

Արդեն տուն վերադառնալուց հետո՝ նա գողացված ոսկեղենը պահում է Կուր գետի մոտ եղած քարերի մեջ, որպեսզի չգտնվի։ Հարսանքավորները շուտով նկատում են ոսկեղենի կորուստը եւ դիմում են իրավապահներին։ Արդեն հաջորդ օրը կինը հայտնաբերվում է իր գյուղում եւ ձերբակալվում։ Հարցաքննության ժամանակ նա պատմում է ամեն բան, խոստովանում եւ ցույց տալիս գաղտնարանի տեղը։ Ոսկեղենը վերադարձվում է տերերին։ Դատարանը նրան դատապարտում է 9 ամսվա ազատության սահմանափակման։ Նա կրելու է էլեկտրոնային թեւնոց եւ հետեւելու է պարետային ժամի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբենը՝ Ռուբենին․ Արմեն Հովասափյան

Ռուբենը՝ Ռուբենին․ Արմեն Հովասափյան Sun, 09 Aug 2026 16:45:18 +0400 Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրել է․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով