Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Ինչ է սպասվում ՌԴ-ին Պետդումայի ընտրություններից հետո․ Զելենսկու կանխատեսումը

Ինչ է սպասվում ՌԴ-ին Պետդումայի ընտրություններից հետո․ Զելենսկու կանխատեսումը

Wed, 12 Aug 2026 13:30:18 +0400


Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ) տեղեկություններ ունի, որոնք վկայում են, որ Ռուսաստանի իշխանությունները 2026 թվականի աշնանը Պետդումայի ընտրություններից հետո զորահավաքի նոր ալիք են նախապատրաստում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա պնդմամբ, աշնանային խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանի իշխանությունները կարող են մինչև այս տարեվերջ զորակոչել մի քանի հարյուր հազար զինվորի, իսկ հաջորդ տարի՝ ևս այդքան։

«Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից՝ Օլեգ Իվաշչենկոյից, ստացվել է զեկույց ռուսական զորահավաքի նախապատրաստման մասին։ Ամեն ինչ հաստատվում է ռուսական ներքին փաստաթղթերով՝ նրանք այն պատրաստում են աշնանը… (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի ծրագիրը առանձնապես բարդ չէ. նա ցանկանում է ստեղծել այնպիսի տպավորություն, որ ռուսներն, իբր աջակցում են պատերազմին. չէ՞ որ բոլոր կուսակցությունները, որոնց թույլատրվել է մասնակցել, այս կամ այն ​​կերպ դեմ են խաղաղությանը», – ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Նա նշել է, որ լրացուցիչ զորահավաքը նախատեսվում է իրականացնել պայմանագրային զինծառայողների զորահավաքի հետ միաժամանակ։

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է հակազդել ռուսական ուժերի հնարավոր ավելացմանը և մտադիր է ակտիվ միջոցներ ձեռնարկել այդ ծրագրերի իրականացումը կանխելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինի կոշտ նախազգուշացումը

Պուտինի կոշտ նախազգուշացումը Wed, 12 Aug 2026 14:30:32 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով