Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել

Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել

Wed, 12 Aug 2026 22:15:50 +0400


Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։

Որոշ ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր դժբախտ այս պատահարը ևս ներկայացնում են որպես «հերթական հանցագործություն և առեղծվածային դեպք»։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված և մանիպուլատիվ տեղեկություններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը

Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը Sun, 20 Sep 2026 13:58:41 +0400 Ստամբուլում 61 տարեկանում մահացել …