Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Պուտինի «պատմական» այցը՝ Կուրիլյան կղզիներ․ Ճապոնիայում վրդովմունք է

Պուտինի «պատմական» այցը՝ Կուրիլյան կղզիներ․ Ճապոնիայում վրդովմունք է

Thu, 13 Aug 2026 11:30:32 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ աշխատանքային ուղևորության ընթացքում առաջին անգամ այցելել է Կուրիլյան Իտուրուպ կղզի, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինին դիմավորել է մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոն։ Այցի առաջին կանգառը Յասնիի ձկնամշակման գործարանն էր։

Լիմարենկոյի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ռուսները տիրապետում են «հաղթողների գենետիկ կոդին»։

Նահանգապետը Ռուսաստանի ղեկավարին ներկայացրել է Ուկրաինայի պատերազմում կռվածներին և նրանց ընտանիքներին աջակցելու միջոցառումների մասին։ Նա հավելել է, որ 2000 ռուս զինծառայողներ անցել են վերականգնողական բուժում, և շատերը վերադարձել են ռազմաճակատ։

«Ահա թե ինչպիսին է մեր ժողովուրդը։ Հաղթողների գենետիկ կոդը», – մեկնաբանել է Ռուսաստանի նախագահը։

Ի դեպ, Տոկիոն խիստ բողոք է հայտնել Մոսկվային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Այսօր մենք ստացանք Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի մասին լուրը։ (…) Ճապոնիան իր խիստ բողոքն է հայտնում այս այցի կապակցությամբ», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը

Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը Sat, 17 Oct 2026 14:15:04 …