Ուրբաթ , 14 Օգոստոսի 2026

Դեսպանները ԼԳԲՏ օրակարգն առաջ չեն մղի. Պետդեպ

Դեսպանները ԼԳԲՏ օրակարգն առաջ չեն մղի. Պետդեպ

Fri, 14 Aug 2026 12:00:13 +0400


ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հրաժարվել է ամերիկացի դիվանագետների վերապատրաստման և առաջխաղացման ժամանակ բազմազանության և ներառականության (DEI) օրակարգից։
Ուսումնական նյութերից հանվել են «համակարգային ռասիզմի» քննարկման հետ կապված խորհրդատվությունները ուրդուի, բենգալերենի և եբրայերենի դասընթացներում, «սպիտակների համար արտոնությունների» մասին հոդվածները և հորինված դերանունների օգտագործման վերաբերյալ հրահանգները։ Գերատեսչությունը գնահատմամբ` նման գործելակերպը կոլեկտիվի ներսում պառակտումներ էր առաջացնում և նվազեցնում էր դիվանագիտական առաքելությունների արդյունավետությունը։

Գերատեսչությունը նշել է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է հիմնվի անհատական արժանիքների, պրոֆեսիոնալիզմի և կարգապահության վրա։ Պետդեպարտամենտը նաև ընդգծել է, որ դիվանագիտական կորպուսը պետք է կենտրոնանա ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության վրա, մասնավորապես՝ թշնամական պետությունների, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական ներգաղթի դեմ պայքարի վրա, ոչ թե ջանքերը վատնի գաղափարական թրեյնինգների և գենդերային նորմատիվներն առաջ մղելու վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկու կարևոր հանգամանք․ դիվանագիտական սկանդալի նախանշաններ

Երկու կարևոր հանգամանք․ դիվանագիտական սկանդալի նախանշաններ Wed, 08 Jul 2026 17:14:02 +0400 Սա արդեն իսկապես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով