«Եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ»․ ՆԳՆ
Fri, 14 Aug 2026 22:12:38 +0400

ՆԳՆ-ից հայտնում են․
«Վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում։ Հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ինչպես նաև Արտաշատի, Արարատի, Արմավիրի բաժինների և պարեկների հետ։
Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Պարզվել է նաև, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվեց մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր